Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Կվերակենդանացնե՞ն» Փակ շուկան

«Կվերակենդանացնե՞ն» Փակ շուկան
29.04.2013 | 17:43

«Փակ շուկայի բարբարոս վիճակը կանխելու համար արվել է հնարավոր ամեն ինչ: Եթե վիճակն այսպես շարունակվի, չգիտեմ էլ ինչ հավատով պետք է նայեմ ապագային»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նշեց, սակայն, որ ստացել է մի քանի նամակ և հույս ունի, որ «կվերակենդանացնեն» հուշարձանը:

Բանախոսը հավելեց նաև, որ տեղյակ է ամեն ինչից: Նրա խոսքով` Փակ շուկայի հետնամասում անօրինական կցակառույց է բարձրանում, և ոչ ոք դա չի կանգնեցնում:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի` «Հասարակությո՞ւնը պետք է պահպանի պատմական հուշարձանները, թե՞ պետությունը» հարցին` Մկրտիչ Մինասյանն ասաց, որ հասարակությունը կարող է ընդվզել այս կամ այն երևույթի դեմ, բայց պատմական հուշարձանները պետք է պահպանի պետությունը:
«Հասարակությունը հուսալքված է, ոչ թե պետք է անընդհատ ռազմի դաշտ դուրս գա, այլ պետությունը պետք է քայլեր անի, ցույց տա ժողովրդին, որ իրեն պահ տված արժեքներն աչքի լույսի պես պահում է: Երբեմն ասում են` գումարներ չունենք: Դա ոչ մի նշանակություն չունի, եթե գումարներ չունենք, չի նշանակում, թե պետք է քանդենք եղածը: Վաղը կունենանք, կյանքն առաջ է գնում, ուղղակի մենք աղքատանում ենք բարոյապես»,- ասաց բանախոսը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ